00:00:00

«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունը նիստ կանի

09:09, 18 մարտ 2023 Մամուլ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան ֆրակցիայի նիստ կանի:

Ինչպես հայտնի է, հաջորդ շաբաթ մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը:
ԱԺ խորհուրդը երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, նիստ կանի, որի ժամանակ էլ կհաստատվի գալիք նստաշրջանի օրակարգը:

ԱԺ խորհրդի նիստից անմիջապես հետո ՔՊ-ն ֆրակցիայի նիստ կանի նույն դահլիճում, որպեսզի, նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, «դերերի բաշխում» անի: ՔՊ-ականները մանրամասնորեն պատրաստվելու են գալիք նստաշրջանին, քանի որ, ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գալու նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները՝ ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողականը։

ՔՊ-ականները ֆրակցիայի նիստին կորոշեն, թե որ նախագծին ինչպես են քվեարկելու, ով ինչ ելույթներ է ունենալու:

Ընդդիմադիր երկու ֆրակցիաները նույնպես մասնակցելու են նիստերի, ուստի մտադիր են լավ պատրաստվել գալիք նստաշրջանին, որպեսզի «հակահարված» տան ընդդիմադիրներին, հատկապես՝ Փաշինյանի ներկայությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր