00:00:00

«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել Արցախում՝ փակ նիստի ժամանակ

09:08, 18 մարտ 2023 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովում երեկ փակ քննարկում է կայացել, մասնակցել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ պատգամավորները։

Նիստում հումանիտար խնդիրներ քննարկելուց բացի խոսվել է ապաստարանները կարգի բերելու անհրաժեշտության մասին։ Թե ինչով է պայմանավորված այս քննարկումը, նոր էսկալացիայի՞ են պատրաստվում, մեր աղբյուրն ասաց, որ ռազմական դրության պայմաններում, որում գտնվում է Արցախը 30 տարի, ապաստարանների խնդիրը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր