00:00:00

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի խախտման հետևանքով տուժած քաղաքացիներ և վնասված օբյեկտներ չկան

12:38, 17 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ հրադադարի խախտման հետեւանքով քաղաքացիական օբյեկտների, վնասների, քաղաքացիականների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել։ Այս մասին 24News-ին հայտնեց Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակիցը։

 

Ըստ նրա՝ քաղաքացիներից որևէ մեկը որևէ վնասի մասին չի ահազանգել վարչակազմին։

 

Երեկ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարութունը տեղեկատվություն էր տարածել, որ Լեռնային Ղարաբաղում 30 դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականցվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն․ «Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Տուժածներ չկան։

 

Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացվում»։

 

Տեղեկատվական զեկուցագրում նաև նշված է եղել, որ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ «Իրականացվել է մարդասիրական բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- ի թիվս այլնի՝ նշված է տարածված տեղեկատվության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր