Մարտի 16-18-ը Երեւանում կկայանա հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը:
Այդ կապակցությամբ Հայաստան կժամանի Ռուսաստանի պատվիրակությունը, որը բաղկացած է սենատորներից, Պետդումայի պատգամավորներից եւ նախարարությունների ներկայացուցիչներից:
Ուշադրություն կդարձվի նաև Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայերենի ուսուցման հարցերին։
Բացի այդ, Երևան այցի շրջանակներում Ռուսաստանի պատվիրակները կայցելեն ուսումնական հաստատություններ, որտեղ ռուսաց լեզու են դասավանդում։