00:00:00

Անհապաղ պետք է վերացնել Արցախի շրջափակումը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ Ալիևին

20:19, 14 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս և կոչ արել Ադրբեջանին վերացնել միջանցքի շրջափակումը։

«Այսօր ես Լաչինի միջանցքի սկզբնամասում էի, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: 
 
Այն ներկայումս արգելափակված է ադրբեջանցիների կողմից՝ թողնելով 120 հազար բնակչի առանց առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության։
 
ԵՄ-ն պետք է ստիպի Ադրբեջանին վերացնել շրջափակումը։ Եթե ոչ, մենք հումանիտար աղետի առաջ կկանգնենք»,- Twitter-ի իր էջում գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր