Մարտի 14-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:
Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագծի մասին հարցն է, որն առաջին ընթերցմամբ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով: