00:00:00

Չոր նավահանգստի նախագիծի իրականացումը պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ. Վահան Քերոբյան

16:30, 12 մարտ 2023 Տնտեսություն

Նախարար Վահան Քերոբյանը Գյումրի քաղաքում մասնակցել է «Պետություն–մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
 Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին արտահանողներին անհրաժեշտ աջակցությանը, ազատ տնտեսական գոտիներին, լաստանավային հաղորդակցությանը, դրամի փոխարժեքին, ինչպես նաև «չոր նավահանգստի» նախագծին:
 
Պատասխանելով գործարարների հարցերին նախարար Վահան Քերոբյանը նշել է.«Մեզ համար կարևոր է առաջին ձեռքից լսել այն պրոբլեմները, որոնց բախվում է բիզնեսը: Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր, որտեղ կատարված ներդրումները իմաստալից լինեն և հաճելի միջավայր ստեղծեն, թե՛ տեղի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար: Իսկ ինչ վերաբերում է «չոր նավահանգստի» նախագծի իրականացմանը, ապա կարծում եմ, որ այն պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր