00:00:00

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

16:06, 12 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ:

Քննարկվել են Հանրապետությունում  ստեղծված  ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է:

Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների:

Հանրապետության նախագահը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր