ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը հետաքննություն են անցկացնում։
«Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս - Ստեփանակերտ եթուղով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։