Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։ Հաղորդում է ԱՀ ՊՆ-ն։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։