Արդեն տեղեկացրել էինք, որ քիչ առաջ ձերբակալվել է Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր խուզարկել են նրա աշխատասենյակը, առգրավել համակարգիչը եւ իրեն բերման ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրա մեղադրանքը կապված է կորոնավիրուսի շրջանում պետական ծախսերի արդյունավետության հետ։
Տեղեկությունների համաձայն խուզարկության հիմք է հանդիսացել Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործը՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ։ Հիշեցնենք, որ քրգործ հարուցվեց ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումների ու Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքների հիման վրա։
Irakanum.am-ի տեղեկություններով Գևորգ Սիմոնյանի ձերբակալել են, որպեսզի հարցաքնեն և ցուցմունք տա Արսեն Թորոսյանի դեմ։ Սիմոնյանն իրականում «գործիք» է և խոշոր «ձկներին» բռնելու նպատակ ունեն։ Մեր տեղեկություններով առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում, այդ թվում և նախկին նախարար Արսեն Թորոսյանին։ Կան տեղեկություններ, որ կորոնավարակի դեմ պայքարի միջոցները մխսելու գործով առաջիկայում կանցնի նաև Արտյոմ Սմբատյանը։ Նա ևս եղել է Արսեն Թորոսյանի տեղակալը, ներկայումս ՊԵԿ փոխնախագահն է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ նա արդեն իսկ հարցաքննվել է։ Հարցաքննվել են նաև այդ ընթացքում քովիդի բուժում իրականացնող մի շարք հիվանդանոցների ղեկավարներ։
Չի բացառվում, որ առաջիկայում գլխավոր դատախազը մտնի խորհրդարան և Արսեն Թորոսյանին՝ պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի։
Irakanum.am