Irakanum.am-ի տեղեկություններով քիչ առաջ ձերբակալվել է Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր խուզարկել են նրա աշխատասենյակը, առգրավել համակարգիչը եւ իրեն բերման ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրա մեղադրանքը կապված է կորոնավիրուսի շրջանում պետական ծախսերի արդյունավետության հետ։
Այլ մանրամասներ՝ քիչ անց։