00:00:00

«Հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որը Ստալինը չարամտորեն դարձրեց Ադրբեջանի մաս». Բրեդ Շերման

23:32, 09 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել 2024թ. ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, հաղորդում է Ամերիկայի ձայն-ը:

Բրեդ Շերմանը լսումների ժամանակ հայտարարել է, որ «հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը չարամտորեն դարձրեց Ադրբեջանի մաս»:

«Դրա հետևանքը սարսափելի հակամարտությունն էր, այդ թվում՝ այժմ այդ տարածաշրջանում ապրող հայերի 3 ամսվա շրջափակումը: Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք մեծահոգի կգտնվեք և մարդասիրական օգնություն կտրամադրեք Արցախի ժողովրդին», - ասել է կոնգրեսականը:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին։

Տեսանյութը՝ Ամերիկայի հայ դատի հանձնախմբից.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր