Շուրջ 3 ամսվա բաժանումից հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, այսօր՝ մարտի 9-ին, ընտանիքների վերամիավորման ծրագրով 23 հոգի է վերադարձել Արցախ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Նույն ծրագրի շրջանակում այսօր Արցախից Հայաստան է վերադարձել 24 քաղաքացի։ Շրջափակման 88 օրերի ընթացքում 381 անձ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ վերամիավորվել իր ընտանիքի հետ։
«Դեկտեմբերի 9-ին գնացել էի աղջկաս մոտ, մինչեւ հիմա այնտեղ էի։ Շնորհակալություն Կարմիր Խաչին, որ սաղ-սլամաթ հասցրեց տեղ»,- հեռուստաընկերության հետ զրույցում նշել է Արցախի բնակչուհին։