00:00:00

Ալիևն առաջարկել է Ղարաբաղի հայերին համաձայնել ապրել իրենց կազմում՝ որպես փոքրամասնություն

«Գրեթե երկուսուկես տարի Ադրբեջանը վերականգնում է 10 հազար քառակուսի կիլոմետր հսկայական տարածք, որն ամբողջությամբ ավերված է»:

Այս մասին «Աշխարհն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով 10-րդ Գլոբալ  համաժողովի բացման արարողության ժամանակ Բաքվում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանը ոչ պատերազմական հանցագործություններ ու ավերածություններ է կատարել, ոչ էլ ցեղասպանություն է իրականացրել, այլ «ընդամենը  ռազմի դաշտում վրեժ է լուծել»:

Ըստ Ալիևի՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը հանդես է եկել խաղաղ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ և ներկայացրել հինգ սկզբունքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար: «Մենք հուսով ենք, որ միջազգային դերակատարները, նրանց ներդրումն այս հարցում կհամոզի Հայաստանին բաց չթողնել այս հնարավորությունը»,- հավելել է նա՝ նշելով, թե «Ադրբեջանը խաղաղություն է ուզում»:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա», ընդգծել է Ադրբեջանի նախագահը՝ կրկնելով վաղուց շրջանառող իր թեզն այն մասին, թե Ղարաբաղում հայերը կարող են ապրել ադրբեջանական օրենքներով՝ որպես ազգային փոքրամասնություններ:

«Վստահ եմ, որ Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավ է լինելու այդ դեպքում։ Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմությունը, իր դինամիկան և իր ավարտը: Բայց կարևորն այն է, որ երկրների միջեւ վեճերը լուծվում են միջազգային իրավունքի հիման վրա, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն կարող ուժով փոխվել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր