00:00:00

Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է. Նիկոլ Փաշինյան

11:21, 09 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ-ն դարանակալել ու հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով Հին շեն ու Մեծ շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին ու ծառայակիցներին՝  ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին. նա Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝  իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների  հետ քննարկեն վերջիններիս իրավունքների ու անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե  այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ», - ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ մարտի 1-ին ԼՂ-ում ռուս խաղաղապահների կենտրոնակայանում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, իսկ այդ հանդիպումից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց սադրանք, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել:

«Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված, ԼՂ-ում ընտանիքներ կազմած քաղաքացիներ», - ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր