Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Ռուս խաղաղապահները հումանիտար բեռներով հերթական շարասյունն են ուղեկցել Հայաստանից Արցախ։
Մարդասիրական ակցիայի շրջանակներում զինծառայողները նաև պարենային փաթեթներ են բաժանել Ասկերանի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին
Հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը։ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: