Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած 3 ոստիկանի՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանի, մայոր Դավիթ Դանիելյանի և լեյտենանտ Արարատ Գասպարյանի հոգեհանգստյան կարգ՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կատարմամբ, հայտնում է Արցախի Հանրային Հեռուստաընկերությունը։
Հազարավոր քաղաքացիներ են հավաքվել իրենց խոնարհումը հայտնելու զոհված ոստիկանների հիշատակին, կոլեգաները վստահ են՝ նրանց հիշատակը վառ են պահելու։