00:00:00

Ադրբեջանի զինվորականները մարտի 5-ին գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների ավտոմեքենան․ ՌԴ ՊՆ-ն հաստատել է

Լեռնային Ղարաբաղում ՌԴ  խաղաղապահ զորախումբը հաստատել է, որ մարտի 5-ին ադրբեջանցիները ԼՂ տարածքում կրակել են ԼՂ ոստիկանության աշխատակիցների մեքենան։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում։

«2023թ.մարտի 5-ին՝ ժամը 10: 00-ին, Դուքյանլար բնակավայրի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների  ավտոմեքենան։ Բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է մեքենայում գտնվող մեկ աշխատակից։ Ադրբեջանական կողմից կորուստները՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,- ասվում է տեղեկագրում։

Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր