00:00:00

Փայլան. ««Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին չեմ կարող քվեարկել»

01:30, 19 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի: Ըստ Փայլանի ընդդիմադիրներից 2-րդ փուլ կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Մուհարրեմ Ինջեն: Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «İYİ» («Լավ») կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում: Փայլանը, հիշեցնելով Աքշեների հակահայ արտահարտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին: «Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: Հիմա ես, որպես հայ ինչպե՞ս ձայն տամ Աքշեներին: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականություն է»: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր