Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է նախօրեին ՀՀ վարչապետի հետ ասուլիսի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արած հայտարարությունը: Կանցլերը նշել էր, որ Արցախի հարցը պետք է լուծվի Հայաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»: Կանցլերը նշել էր, որ Գերմանիայի համար այդ երկու սկզբունքները հավասարազոր են:
«Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որում նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա։ Կարգավորումն անհնար է առանց լիովին հաշվի առնելու մեր հիմնարար/կոլեկտիվ իրավունքները»,- գրել է Արցախի նախագահն իր թվիթերյան միկրոբլոգում: