Երեկ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո ադրբեջանական կողմն այն ներկայացրել է որպես իր իսկ քաղաքացիների հետ երկխոսություն, թեև իրականում դա միայն քննարկման համար նախատեսված հանդիպում էր։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախկին պետնախարար, Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ քննարկվել են Արցախի շրջափակման վերացման, գազի/էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովման, «Կաշեն» հանքավայրի աշխատանքի ապահովման հարցերը։