00:00:00

«Բյուրեղ» թաղամասում բնակարաններ ունեն նաև Արայիկ Հարությունյանը, Լիլիթ Մակունցն ու Տրդատ Սարգսյանը․ 24news.am

11:49, 01 մարտ 2023 Մամուլ

 

24News-ը գրում է․

«Հետք» լրատվամիջոցն արդեն գրել էր այն մասին, որ «Ջերմուկ գրուպի» կողմից կառուցված «Բյուրեղ» էլիտար թաղամասում, որը գտնվում է Արշակունյաց պողոտայի վրա, կասկածելի պայմաններում բավական մեծ բնակարան է ձեռքբերել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Պապիկյանը միակ բարձրաստիճան ՔՊ-ականը չէ, որ այդ թաղամասում տուն ունի։ Եվ այսպես, ըստ մեր զրուցակցի, որը, բնականաբար, ցանկացավ անանուն մնալ, «Բյուրեղ» թաղամասում բնակարաններ ունեն նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը և Վայոց ձորի նախկին մարզպետ, գործող պատգամավոր Տրդատ Սարգսյանը։

Իհարկե, ի տարբերություն Հարությունյանի և Մակունցի, Տրդատ Սարգսյանը նաև ունի այդ նույն թաղամասում ավտոտնակ ու բիզնես տարածք։ Հետաքրքիր զուգադիպությամբ, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի մարզպետ է եղել 2018-2019 թթ-ին, իսկ 2019 թ-ի հունիսին «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել զինծառայությունից ազատվելու հիմքով։

Ընդամենը մի քանի ամիս անց՝ 2019 թ-ի դեկտեմբերին, Արսենյան կրտսերի նկատմամբ հարուցված քրգործը կարճվեց, իսկ արդեն 2021 թ-ին նա իշխող ՔՊ-ի կազմով առաջադրվեց Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին ու դարձավ համայնքապետ։ Իսկ թե արդյո՞ք Վահագն Արսենյանի էպոպեան ու ՔՊ-ականների «տնավորումն» իրար հետ կապված են, արդեն դատախազության տիրույթում է։

Մանրամասները՝  24News-ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր