00:00:00

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ ռուսական կողմի միջնորդությամբ, այսօր հանդիպել են

13:37, 01 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը:

Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը  տեղեկացրին Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։

Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։

Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր