00:00:00

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները դադարել են

16:15, 28 փետրվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.

««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝

«Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փետրվարի 28-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր