00:00:00

Պուտինը և Ասադը բանակցություններ են վարել Սոչիում

01:15, 19 մայիս 2018 Աշխարհ

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հինգշաբթի օրը բանակցություններ են վարել Սոչիում: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ այցի մասին նախապես չի հայտարարվել, Կրեմլը հաղորդագրություն և տեսագրություն է տարածել հանդիպումից հետո։ Ասադը, որ չափազանց քիչ այցեր է կատարում իր երկրից դուրս, վերջին անգամ Պուտինի հետ հանդիպել էր նորից Սոչիում՝ անցած տարի նոյեմբերին։ Սիրիական պատերազմը սկսվելուց հետո սա Ասադի երրորդ այցն է Ռուսաստան, առաջին անգամ նա Պուտինի հետ հանդիպել էր Մոսկվայում 2015 թվականին։ Ասադի հետ երեկվա հանդիպմանը ներկա էին նաև Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներ Սերգեյ Շոյգուն ու Սերգեյ Լավրովը։ Սոչիում, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Ռուսաստանի և Սիրիայի նախագահներն ընդգծել են «քաղաքական կարգավորումը վերսկսելու լրացուցիչ պայմանների անհրաժեշտությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր