00:00:00

ՀՔԱՎ: ՀՀ ԱԱԾ-ն ու Գլխավոր դատախազությունը ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն տեսել

23:12, 18 մայիս 2018 Իրավական

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի 2018 թ. ապրիլի 9-ի հաղորդման մեջ հանցագործության հատկանիշեր պարունակող տվյալներ չեն հայտնաբերել: Այս մասին ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են 2018 թ. ապրիլի 27-ին թվագրված գրությամբ, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից 2018թ. մայիսի 4-ի գրությամբ: Հ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանը իր պատասխանում նշել է, որ «2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ հարուցվել և քննվում են քրեական գործեր», իսկ մյուս կետերի առնչությամբ կարծիք է հայտնել, թե դրանք հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ չեն պարունակում: Համանման պատասխան է ներկայացրել նաև ՀՀ ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր