Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխվել է Հայաստան: Այս մասին հայտննում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար»,- ասաց Ամատունին։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։