00:00:00

«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի. օրակարգում ՄԻՊ թեկնածուի հարցն է

05:27, 25 փետրվար 2023 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ կհավաքվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի երեկոյան նախատեսվում է ՔՊ խմբակցության փակ նիստը ԱԺ-ում:

Տեղեկացանք, որ նիստի օրակարգում լինելու է ՄԻՊ թեկնածուի հարցը:
Ինչպես արդեն գրել ենք, ՔՊ-ականների համար իսկական «պատիժ» է դարձել այդ հարցը. մի կողմից՝ ուզում են այս պաշտոնում իսկապես պրոֆեսիոնալ թեկնածու առաջադրել, մյուս կողմից էլ՝ բոլոր այն մասնագետներին, ում առաջարկում են իրենք, հրաժարվում են առաջադրվել, ուստի ՔՊ-ականները մտադիր են այդ օրվա նիստում վերջնական համաձայնության գալ ՄԻՊ-ի մասով:

Հնարավոր է՝ արդեն հենց իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկին առաջադրեն:

Բացի այս հարցից, քննարկվելու են երեքշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը: Նկատենք, որ ԱԺ այս նստաշրջանի օրակարգում դեռ ընդգրկված է ընդամենը 7 հարց, ուստի նստաշրջանը կարճ կտեւի՝ հաշվի առնելով նաեւ, որ ՔՊ-ականները գրեթե բոլոր նախագծերը իրենցով ընդունում են, առանց բովանդակային լուրջ քննարկման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր