00:00:00

Արցախում կտրոններով ապրանքատեսակներն իրացվում են Տեղեկատվական շտաբի հրապարակած գներին համապատասխան

16:07, 24 փետրվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Կտրոններով ապրանքներն իրացվում են տեղեկատվական շտաբի հրապարակած գներին համապատասխան
Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցման արդյունքների համաձայն՝ կարելի է եզրակացնել, որ կտրոններով իրացվող ապրանքատեսակների իրացման գները կիրառվում են Արցախի տեղեկատվական շտաբի կողմից հրապարակված ապրանքատեսակների իրացման գներին համապատասխան, և ապրանքները բնակչության կողմից ձեռք են բերվում (բերվել) ըստ անհրաժեշտության: 

Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից՝   հավելելով, որ  իրականացված դիտանցումների ընթացքում ապրանքատեսակների իրացման գների բարձրացումներ չեն արձանագրվել: 

«Երկու ամսից ավել է, ինչ շրջափակման մեջ ենք և իրավիճակով պայմանավորված՝ ամենօրյա ռեժիմով շարունակվում են իրականացվել դիտանցումներ՝ առևտրային օբյեկտներում գնագոյացումը վերահսկելու նպատակով»,-մանրամասնեց վարչության պետը:

Նրա խոսքով՝ տնտեսավարող սուբյեկտները պահպանում են պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների իրացման համար 15 %-ի չափով վերադիրը: Այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ներկա ժամանակահատվածում կիրառում են գնի չհիմնավորված բարձրացում, որակվում է որպես անբարեխիղճ վարքագծի դրսևորում և տվյալ սուբյեկտները օրենքով սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության:

Այս ընթացքում Հանձնաժողովի կողմից 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար:

Հանձնաժողովից նշել են՝   քանի որ ոչ բոլոր ապրանքատեսակներն են ձեռքբերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից, արհեստական գնաճից խուսափելու համար, ուստի հորդորում են տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ ապրանքատեսակները առանց հիմնավոր փաստաթղթերի ձեռքբերումից և իրացումից, իսկ արդեն առկայության դեպքում էլ՝ կամ հանել վաճառքից, կամ իրացնել նախաշրջափակման գներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր