Ի դեպ այդ տեսանյութը միակը չէ, որ մեկնաբանություն գրելու հնարավորություն չի տալիս։ 2020 թվականի պատերազմից հետո հատկապես Հարությունյանի էջում տեղադրվող տեսանյութերի եւ հայտարարությունների մեծ մասը փակ է, հիմնականում մեկնաբանության համար բաց են «անշառ» հայտարարությունները։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փակել է ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունները։ Այսօր նրա գլխավորությամբ տեղի ունեցած կառավարության նիստի տեսանյութը, որը տեղադրվել է Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, մեկնաբանությունների բաժինը փակ է։ Այդ նիստում էր Հարությունյանը հայտնել պաշտոնապես Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական նախարարի պաշտոնից ազատելու որոշման մասին։ Ըստ էության Հարությունյանը հասկացել է, որ հանրության կողմից այդ որոշումը մեծ դժգոհությունների տեղիք է տալու, եւ մեկնաբանություններն էլ հաստատ իր սրտով չեն լինի, հետեւաբար որոշել է այն փակել։ Արցախի նախագահը գիտակցել է, որ արժանանալու է «սյունյաց ողջյունների», ու անգամ ֆեյքերով պաշտպանվել չի կարողանա։