00:00:00

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

21:24, 23 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հանդիպել են Մոսկվայում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թրեյսին հայտարարել է, որ իր վրա շատ լավ տպավորություն է թողել 2022 թվականին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, երբ ինքը Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմամբ, ներառյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր