Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը երեկ գիշեր վերադարձել է Արցախ։ Թե ինչպես է Բեգլարյանին հաջողվել փակ ճանապարհով մեկնել Արցախ հայտնի չէ։ Վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Ուշագրավն այն է, որ Արտակ Բեգլարյանը նախկինում հայտարարել էր, թե Արցախ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ իր հայրենակիցները նման հնարավորություն ունենան։
Մասնավորապես 2023 թվականի հունվարի 10-ին Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ էր հղել, նշելով․ «Ես վերադառնալու եմ տուն, երբ շրջափակումը վերանա և մեր բոլոր հայրենակիցները վերադառնան իրենց տները։ Նույնիսկ եթե որեւէ հնարավորություն լինի վերադառնալու, ինձ համար սկզբունք է՝ որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել իմ ժողովրդի մնացած հատվածից»։
Փաստորեն իրավիճակ է փոխվել, ինչով էլ պայմանավորված Արտակ Բեգլարյանը վերադարձել է Արցախ։ Պատրաստ ենք հրապարակել նաև Արտակ Բեգլարյանի պարզաբանումը։
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանն ազատվե է Արցախի Պետնախարարի պաշտոնից։
Irakanum.am