00:00:00

Արցախի ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվել են նիստին մասնակցելուց

13:11, 23 փետրվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 23-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի ներկայացմամբ՝ նստաշրջանի օրակարգը հաստատելու մասին ԱԺ որոշման քվեարկությունից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ապահովելու իրենց մասնակցությունը նիստին:

Այնուհետև 25 կողմ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է նիստի օրակարգը: Օրակարգում ներառված էր նաև քվեարկությամբ Արցախի Հանրապետության Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրությունը: Սակայն, հայտարարված ընդմիջումից հետո Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ պատգամավորներ Դավիթ Իշխանյանի, Մետաքսե Հակոբյանի և Գեղամ Ստեփանյանի՝ հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու պատճառով հանձնաժողովը քվորում չունի, ուստի քվեարկությունը հետաձգվում է:

Այնուհետև խորհրդարանն անցավ օրակարգի օրենսդրական հարցերի քննարկմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր