00:00:00

Անդրկովկասում «արտատարածքային միջանցքի» մասին խոսք չի գնում. Սերգեյ Կոպիրկին

19:33, 22 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը բանակցություններ չեն վարում ինքնիշխան երկրների տարածքով «արտատարածքային միջանցքի» բացման շուրջ։ Այս մասին չորեքշաբթի տեղի 24News պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական դիրքորոշումը բազմիցս և հստակ արտահայտվել է հրապարակայնորեն այդ հանձնաժողովի մեր համանախագահի՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից (տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբ-խմբ.)առ այն, որ ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չկա», - պատասխանել է նա լրագրողի հարցին։

Ադրբեջանական կողմն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացելու անհրաժեշտության մասին, որը պետք է Ադրբեջանի հիմնական մասը միացնի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր