00:00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների սառեցումն անարդյունավետ է. Զախարովա

19:09, 22 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Ի կատարումն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների՝ ռուսական կողմը հետեւողականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ ՌԴ ՊՆ-ն եւ ՌԲԿ-ն ԱԳՆ-ի հետ սերտ համագործակցությամբ եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Դեկտեմբերի 12-ից բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ տեղափոխվել է ավելի քան 2.5 տոննա մարդասիրական բեռ, իրականացվել է 7 մարդասիրական ակցիա 88 բնակավայրերում, օգնություն է ցուցաբերվել ավելի քան 8 հազար երեխաների եւ 800 անապահով ընտանիքների: Ինչպես նշել է Զախարովան, Բաքվի եւ Երեւանի հետ երկխոսության շրջանակում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն միջանցքի լիարժեք գործունեության վերսկսմանը եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավմանն ուղղված լուծումների որոնումը։

«Որքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցությունների սառեցումը համարում ենք անարդյունավետ։ Նման հռետորաբանությունը հետաձգում է Հարավային Կովկասում կայունության հաստատումը»,-նշել է Զախարովան։ Նա կոչ է արել կողմերին Բաքվում եւ Երեւանում շուտափույթ վերսկսել համատեղ աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել հաղորդակցությունների ապաշրջափակման եւ սահմանների սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստերի կազմակերպմանը, ԱԳՆ ղեկավարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցությունների նոր փուլերին, ինչպես նաեւ նպաստել քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների, խորհրդարանականների մակարդակով երկխոսությանը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր