00:00:00

Մյունխենում Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեց երկխոսություն սկսել Ստեփանակերտի հետ, հուսամ նահանջ չի լինի․ Արարատ Միրզոյան

16:08, 22 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Ի սկզբանե, երբ մենք նախաձեռնում էինք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել Արդբեջանի հետ, եղավ պայմանավորվածություն այդ բանակցություննեը վարել երկու հիմնական ուղղություններով՝ մեկը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման կամ կարճ ասած՝ խաղաղության պայմանագրի շուրջ և մյուսը այն հարթակի ստեղծման շուրջ, որում պետք է քննարվի ԼՂ-ում բնակվող հայության անվտանգությունը։ Այս մասին ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Արարարտ Միրզոյանը։

«Տևական ժամանակ է՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց։ Մյունխենում ոչ միայն պանելային քննարկման ընթացքում, այլ նաև Բլիքնեն-Ալիևը–Փաշինյան քննարկումների ընթացքում հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատրաստակամությունը, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա։ Մյուս կողմից վերջին տարիներին մենք տեսել ենք նահանջ՝ ձեռք բերված պայմանավորվածություններից, հուսամ այս անգամ այդ դեպքը չի լինի ու նույն վարքագիծը չենք տեսնի»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր