Արցախում փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ փետրվարի 17-ին, աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել եւ հայտարարել, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, իսկ օրակարգում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ» նախագիծն է։