00:00:00

Մհեր Գրիգորյանն ու Սեբաստիան Մոլինեուսը քննարկել են ՀԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

21:21, 16 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Մտքեր են փոխանակվել մասնավորապես էներգետիկայի, առողջապահության և կապիտալի շուկայի զարգացման ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի բարելավման ու կայունության հեռանկարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր