ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Թուրքիա կատարած իր այցին։
Ասաց, թե թուրքական կողմը գնահատել է հայ փրկարարների ծառայությունը, ինչպես նաև հումանիտար օգնությունն է երախտիքի արժանացել։
«Կարծում եմ՝ սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր»,- ասաց նա։
ԱԳ նախարարն ասաց, որ թուրքական կողմի հետ ձեռք Է բերվել պայմանավորվածություն, որ արագացնեն սահմանների բացման նպատակով երկխոսության գործընթացը։
Հայաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ ու մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատեն ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների, նաև՝ Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը։