00:00:00

«Փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար». ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի առաջարկները

11:45, 16 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար և մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։ Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական ու կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ Փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի, արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես պետք է շարունակի տևական խաղաղությունը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ վերահաստատում է իրական խաղաղություն երաշխավորող խաղաղության պայմանագիր ստորագրելու կառավարության և անձամբ իր պատրաստակամությունը։

«Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»,- ասաց նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր