00:00:00

Կարևոր հաղորդագրություն շրջափակված Արցախից

17:46, 15 փետրվար 2023 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ինչպես արդեն հայտարարվել էր, ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։

Նշված տնտեսավարող սուբյեկտների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ MSS.NKR.am»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր