Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար:
Վարչական վարույթները հարուցվել են Ստեփանակերտ քաղաքում գործող 4, Ասկերան քաղաքում գործող 5, Մարտակերտ քաղաքում գործող 2 և Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և Հարությունագոմեր համայնքներում գործող 1-ական առևտրային օբյեկտներ շահագործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:
Արձանագրված բոլոր դեպքերում առևտրային օբյեկտներում բացակայել են ապրանքատեսակների ձեռքբերումն հիմնավորող փաստաթղթերը:
Գնագոյացումը վերահսկելու և բարեխիղճ մրցակցային միջավայր ապահովելու նպատակով Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ առանց հիմնավորող փաստաթղթերի և բարձր գներով ապրանքների իրացումից: