Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից մեծապես կարեւորել խորհրդարանների միջեւ համագործակցությունը:
Երկուստեք նշվել է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարեւորությունը եւ քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները: