Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լոուրենս Պետելը՝ միջազգային հանրությանը կոչ է արել մոբիլիզացվել Լաչինի միջանցքի շրջափակման հարցում։ Ֆրանսիացի քաղաքական գործիչն այս մասին թվիթերում գրառում է կատարել․
«Ադրբեջանը կազմակերպում է Լաչինի միջանցքի շրջափակումը, որպեսզի սովամահ անի բնակչությանը և ստիպի նրանց լքել երկիրը։ Միջազգային հանրությունը պետք է մոբիլիզացվի և վերջ դնի Արցախի շրջափակմանը։»