00:00:00

120 հազար խաղաղ հայ բնակիչ ապրում է աշխարհից կտրված․ Եվրոպան պետք է գործի․ Ֆրանսուա-Քզավիե Բելամի

23:33, 11 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին գրում է

«Այս գիշերի ժամանեցի Հայաստան, և գտնվում եմ Լաչինի միջանցք տանող ճանապարհի սկզբնամասում․ Լեռնային Ղարաբաղ մուտքի այս միակ ճանապարհն արդեն երկու ամիս է, ինչ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այստեղից մի քանի կիլոմետր այն կողմ հարյուր քսան հազար խաղաղ հայ բնակիչ ապրում է աշխարհից կտրված, ամեն ինչից զրկված։

Եվրոպան վերջապես պետք է գործի՝ ընդդեմ այս լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի։ Որովհետև մենք իրավունք չունենք էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև հայ ժողովրդին միայնակ թողնելու. և որովհետև, իրականում, այստեղ խաղասեղանին դրված է նաև մեր երկրների անվտանգությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր