Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։«Ռուս խաղաղապահ զորակախմբի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Իսկ արդեն այսօր, ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։