00:00:00

Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկն ազատ է արձակվել

03:57, 19 մայիս 2018 Աշխարհ

Ստամբուլում շարունակվում են պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները: Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 85 մեղադրյալներից Շյուքրյու Յըլդըզը, որը Դինքի սպանության ժամանակ Քաղաքացիական վերահսկողության վարչության գլխավոր տեսուչն էր։ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն դատարանին պահանջ է ներկայացրել հարցաքննության կանչել Թուրքիայի հետախուզական կոմիտեի՝ տարածաշրջանային վարչության ղեկավարին։ Հայտնի է նաև, որ դատարանը որոշում է կայացրել դատական նիստերը շարունակել հուլիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր