00:00:00

Լինել անտարբեր հասկանալի չէր կարող լինել. Փաշինյանը՝ Թուրքիային ու Սիրիային օգնություն տրամադրելու մասին

19:02, 10 փետրվար 2023 Արտաքին քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աջակցում է Կառավարության որոշմանը՝ երկրաշարժից տուժած երկու երկրներիի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի և օգնության համար։

«Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնատուկ գնահատանքի է արժանացել: Կարծում եմ, որ մենք այլ կերպ չէինք կարող վարվել, որովհետև Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռևս թարմ են մեր հիշողություններում, և բացի այդ, դժբախտություն էր տեղի ունեցել մեր հարևան երկրում, մենք այլ կերպ չէինք կարող վարվել», - այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է նախագահը:

«Իսկապես շատ մեծ աղետ է տեղի ունեցել, և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ՝ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող և չի կարող լինել», - արձագանքել է վարչապետը՝ հավելելով, որ Ամանորյա ուղերձում ևս նշել է, որ եթե ուզում են պետության հարատևությունն ապահովել՝ պետք է աշխատել հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին տարածաշրջանում։

«Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված: Իհարկե, մեզնից չէ կախված, և մենք ոչ մի հանգամանք չենք մոռանում», - հավելել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ներքին հարցերին, նա նշել է, որ իր ղեկավարած կառավարության հիմնական նպատակն այն է, որ պետությունը, պետական համակարգը շարունակի արդյունավետ աշխատել անկախ անձերից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր