Շրջափակման պայմաններում Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է:
Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն»,- նշված է հաղորդագրությունում: